Մադուրոյի կոալիցիան ընդդեմ Մադուրոյի
https://parstoday.ir/hy/news/world-i106265-Մադուրոյի_կոալիցիան_ընդդեմ_Մադուրոյի
Վաշինգտոնի միջամտության քաղաքականությանը կողմ մի շարք երկրներ, Վենեսուելային ֆինանսական օժանդակությունը պայմանավորել են երկրում իշխող կառավարությունը փոխելով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2019 08:12 Asia/Tehran
  • Մադուրոյի կոալիցիան ընդդեմ Մադուրոյի

Վաշինգտոնի միջամտության քաղաքականությանը կողմ մի շարք երկրներ, Վենեսուելային ֆինանսական օժանդակությունը պայմանավորել են երկրում իշխող կառավարությունը փոխելով:

Վաշինգտոնում Վենեսուելայի թեմայով կայացած նիստի ավարտին, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Արգենտինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ֆինանսների նախարարները որոշել են աջակցել միջազգային ֆինանսական կառույցների պարտավորությանը` ընտրություններին նախապատրաստվելու հարցում Խուան Գուայդոյի կառավարությանն օժանդակելու համար:

Այս բանակցությունները կայացել են Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ընդդիմության առաջնորդ՝ Խուան Գուայդոյի տնտեսական հարցերում խորհրդական՝ Ռիկարդո Հաուսմանի ներկայությամբ:

Այս հայտարարությունները կայացել են պայմաններում, երբ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Դեյվիդ Մալփասը և Համաշխարհային բանկի տնօրեն Քրիստիան Լագարդը հայտարարեցին, որ Վենեսուելայում նոր կառավարությունը պաշտոնապես ճանաչվելու դեպքում, միջազգային ֆինանսական աջակցություն կտրամադրվի այդ երկրին: