Բոլթոնը նախազգուշացրել է Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի ներազդեցությունը կանխարգելող երկրներին
ԱՄՆ-ն, որ իրեն Լատինական Ամերիկայի տիրակալն է համարում, վերջին երեք տարիների ընթացքում Վենեսուելայի նկատմամբ որդեգրել է այդ երկրի օրինական ձախամետ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության տպալման քաղաքականությունը:
Ներկայումս, Նկիկոլաս Մադուրոյին ճնշելու նպատակով Վաշինգտոնը կենտրոնացել է տնտեսական միջոցների վրա ու միևնույն ժամանակ սպառնում է ռազմական ուժի կիրառմամբ: ԱՄՆ-ն իր ողջ ջանքերը կենտրոնացրել է այդ երկրում իշխանության բերել ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոյին, ով ինքն իրեն Վենեսուելայի նախագահ է հռչակել դեռևս 2019թ. հունվարի 23-ից և Վաշինգտոնն ու նրա եվրոպացի դաշնակիցները ճանաչել են նրա իշխանությունը:
Վենեսուելլայի նկատմամբ ԱՄՆ-ի բռնատիրական մոտեցումներին դիմակայել են ոչ միայն Վաշիգտոնի մրցակից պետություններ՝ ՌԴ-ն ու Չինաստանը այլ նաև այնպիսի երկրներ ինչպիսիք են Իրանը, Թուրքիան, Մեքսիկան, Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան: Որոշ երկրներ չեն բավարարվել միայն բանավոր աջակցությամբ և գործանական քայլեր են իրականցրել՝ գործուղելով զինվորկան ջոկատներ այդ երկիր՝ Նիկոլաս Մադուրոյի ձախամետ կառավարությանը աջակցելու նպատակով:
Այս խնդիրը առթել է Դոնալդ Թրամփի կառավարության զայրույթը: Այս ուղղությամբ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդատու Ջոն Բոլթոնը իր վերջին ելույթի ընթացքում նախազգուշացրել է Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի ներազդեցությունը արգելող երկրներին: Արձագանքելով Նիկոլաս Մադուրոյի կառավարության պաշտպանելու նպատակով ռուսական, չինական ու իրանական կործանիչները Վենեսուելա մուտք գործելու խնդրին Բոլթոնը հայտարարել է.«Նախագահ Թրմափը վճռական է թույլ չտալ Վենեսուելան հայտնվի արտերկրյա ուժերի հսկողության տակ»:
ԱՄՆ-ի ազագային անվտանգության հարցերով խորհրդատուն Անդրադաձել է «Մոնրոյի դոկտրինային», որ հայտարարվել է ԱՄՆ-ի 5-րդ նախագահ «Ջեյմզ Մոնրոյի» նախագահության շրջանում 1823թ.: Այս դոկտրինան ձևակերպվել է Լատինական Ամերիկայում եվրոպացիների ներազդեցությունը կանխարգելելու համար և վերջին երեք հարյուրամյակներին այս տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հիմքն է կազմել: Ըստ «Մոնրոյի դոկտրինայի» Լատինական Ամերիկան Վաշինգտոնի հետնաբակն է համարվում: Բոլթոնն ասել է.« Եթե «Մոնրոյի դոկտրինան» պարտվի, ու եթե Չինաստանն ու Ռուսաստանը Կուբայի ընկերակցությամբ վերահսկեն Վենեսուելլան, իմ ենթադրությամբ կվնասվեն ԱՄՆ-ի ռազմավարական շահերը»:
Այդուհանդերձ ԱՄՆ-ն իր նպատակներն իրականցնելու համար լուրջ արգելքների է հանդիպել: Վենեսուելլայի քաղաքական ճգնաժամը աժմ վերածվել է միջազգային հակամարտության, ինչի արդյունքում ձևավորվում են այդ երկրի իշխանության կողմնակից ու ընդդիմադիր երկրների կոալիցիաներ:
Մոսկվայի ու Պեկինի կողմից Վաշինգտոնին ուղղված ուղերձը պարզ է: Իրենց զորայիններին Վենեսուելլա գործուղղելով ՌԴ-ն ու Չինաստանը Վաշինգտոնին խիստ ուղերձ են հղել, որի համաձայն Վենեսուելլայում դիմակայելու են ԱՄՆ-ի սադրիչ քայլերին: Սա անցանկալի զարգացում է Վաշինգտոնի համար, որ ենթադրում էր կկարողանա առանց լուրջ արգելքների Վենեսուելլայում գործադրել իր քաղաքական ծրագրերը: