Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկանում է մեծացնել իր ռազմական ուժը
https://parstoday.ir/hy/news/world-i106323-Հյուսիսային_Կորեայի_առաջնորդը_ցանկանում_է_մեծացնել_իր_ռազմական_ուժը
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը նպատակ ունի մեծացնել իր ռազմական ուժը և միջուկային կարողությունը՝ իր տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2019 05:17 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկանում է մեծացնել իր ռազմական ուժը

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը նպատակ ունի մեծացնել իր ռազմական ուժը և միջուկային կարողությունը՝ իր տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու նպատակով:

Շաբաթ օրը, Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կմեծացնի ռամզական և ատոմային էներգիայի կարողությունը, չնայած Կորեական թերակղզին ատոմային զենքից զերծ պահելու Վաշինգտոնի ևՍեուլի ջանքերին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ  իր համոզմամբ, խաղաղության հնարավոր է հասնել միայն այն ժամանակ, երբ երկիրն ունենա ռազմական մեծ հնարավորություններ և կարողանա ինքնապաշտանվել:

Նա հավելել է, որ Կորեական թերակղզում վիճակը դեռևս կայուն չէ և այնտեղ չեն դադարել հակադիր ուժերի գործողությունները:

Փխենյանն ԱՄՆ-ի կառավարությանն ու նրա դաշնակիցներին մեղադրում է Հյուսիսային կորեայի վրա հարձակվելու մտադրություն ունենալու մեջ: