Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկանում է մեծացնել իր ռազմական ուժը
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը նպատակ ունի մեծացնել իր ռազմական ուժը և միջուկային կարողությունը՝ իր տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու նպատակով:
Շաբաթ օրը, Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կմեծացնի ռամզական և ատոմային էներգիայի կարողությունը, չնայած Կորեական թերակղզին ատոմային զենքից զերծ պահելու Վաշինգտոնի ևՍեուլի ջանքերին:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր համոզմամբ, խաղաղության հնարավոր է հասնել միայն այն ժամանակ, երբ երկիրն ունենա ռազմական մեծ հնարավորություններ և կարողանա ինքնապաշտանվել:
Նա հավելել է, որ Կորեական թերակղզում վիճակը դեռևս կայուն չէ և այնտեղ չեն դադարել հակադիր ուժերի գործողությունները:
Փխենյանն ԱՄՆ-ի կառավարությանն ու նրա դաշնակիցներին մեղադրում է Հյուսիսային կորեայի վրա հարձակվելու մտադրություն ունենալու մեջ: