Վենեսուելայի կառավարության դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության շարունակությունը
https://parstoday.ir/hy/news/world-i106329-Վենեսուելայի_կառավարության_դեմ_ԱՄՆ_ի_թշնամական_քաղաքականության_շարունակությունը
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ նրա արեւմտյան դաշնակիցները 10 միլիարդ դոլար բյուջե են հատկացնելու Վենեսուելայի ժողովրդական կառավարության տապալումից հետո ձևավորված նոր կառավարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2019 07:19 Asia/Tehran
  • Վենեսուելայի կառավարության դեմ  ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության շարունակությունը

ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ նրա արեւմտյան դաշնակիցները 10 միլիարդ դոլար բյուջե են հատկացնելու Վենեսուելայի ժողովրդական կառավարության տապալումից հետո ձևավորված նոր կառավարությանը:

Reuters-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ գանձապահության նախարար Սթիվ Մենուչինն ասել է, որ  շուրջ 20  հիմնականում արեւմտյան երկրների տնտեսության եւ ֆինանսների նախարարներ աշխատում են Վենեսուելայի տնտեսական օգնության փաթեթի վրա:

ԱՄՆ գանձապահության նախարարը պնդում է, որ փաթեթը մոտավորապես 10 միլիարդ դոլարի ֆինանսավորում է, եւ այն կտրամադրվի Վենեսուելային միայն այն ժամանակ, երբ  Նիկոլաս Մադուրոյի  ժողովրդական կառավարությունը  տապալվի, եւ  ձևավորվի նոր կառավարություն:

Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները ճնշում է  գործադրել Վենեսուելայի եւ Մադուրոյի կառավարության վրա և պատժամիջոցներ է սահմանել այդ երկրի նավթարդյունաբերության ոլորտի և որոշ բանկերի դեմ: