Թուրք պաշտոնյան հակադարձել է արևմտյան պաշտոնատարների միջամտողական հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/world-i106350-Թուրք_պաշտոնյան_հակադարձել_է_արևմտյան_պաշտոնատարների_միջամտողական_հայտարարություններին
Թուրքիայի Ազգային շարժում կուսակցության առաջնորդը ԱՄՆ-ից և որոշ եվրոպական երկրներից պահանջել է վերջ դնել Թուրքիայում վերջերս կայացած ընտրությունների մասին միջամտողական հայտարարություններին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 14, 2019 19:21 Asia/Tehran
  • Թուրք պաշտոնյան հակադարձել է արևմտյան պաշտոնատարների միջամտողական հայտարարություններին

Թուրքիայի Ազգային շարժում կուսակցության առաջնորդը ԱՄՆ-ից և որոշ եվրոպական երկրներից պահանջել է վերջ դնել Թուրքիայում վերջերս կայացած ընտրությունների մասին միջամտողական հայտարարություններին:

Հուրիեթ օրաթերթը գրել է, որ Դովլաթ Բաղչելին ասել է.«Ապարդյուն են անցնելու Թուրքիայում քաղաքապետարանների ընտրությունների արդյունքների վրա ազդելու ԱՄՆ-ի ջանքերը»:

Նա նշել է, որ իր համոզմամբ, Ստամբուլի ընտրատեղամասում լուրջ ընտրախախտումներ են եղել:

ԱՄՆ-ն ու որոշ եվրոպական երկրներ հայտարարել էին, որ ընտրությունների արդյունքների ընդունումը ազատ ընտրությունների անցկացման գործընթաց է:

Կիրակի, մարտի 31-ին, Թուրքիայում կայացել են քաղաքապետարանների ու տեղական խորհուրդների ընտրությունները:

Չնայած Արդարություն և զարգացում կուսակցությունը շահել է ձայների մեծամասնությունը, սակայն կորցրել է որոշ քաղաքաների, այդ թվում Անկարայի, Իզմիրի, Ստամբուլի, Անտալիայի և Ադանայի մանդատները: