ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը նահանջել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր դիրքորոշումից
ԻԻՀ ԱԳ նախարարության նախազգուշացումներից հետո, ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը հեռացրել է Թուիթերում ՀԳՀԾ-ի վերաբերյալ արված իր գրառումը:
Կիրակի օրը, այն բանից հետո, երբ Իրանի միջուկային ծրագրի և Իրանի կողմից ուրան հարստացնելու վերաբերյալ իր գրառումներն արժանացան ԻԻՀ ԱԳ նախարարության կոշտ արձագանքին, Ժերար Արուդը ջնջել է այդ կապակցությամբ արված իր երեք գրառումները:
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը Թուիթերում գրել էր, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո, Իրանն ուրան հարստացնելու որևէ պատճառ չունի:
Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանի թուիթերյան գրառման կապակցությամբ, Իրանի իսլամական հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆիլիպ Թյուբոն, իր առաքելության մեկնարկից ժամեր անց, կանչվել է ԱԳ նախարարություն:
Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանի գրառումներն արվել են այն պայմաններում, երբ ՄԱԿ-ն ընդունել է ՀԳՀԾ-իստորագրումից հետո ուրան հարստացնելու Իրանի իրավունքը: