Թրամփի նոր նախընտրական քարոզարշավի համար 30 միլիոն դոլար է հավաքվել
ԱՄՆ նախագահի նախընտրական քարոզարշավի համար, հավաքվել է ավելի քան 30 միլիոն դոլար:
Hill լրատվական կայքի հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփը 2019 թ.-ի առաջին եռամսյակում ավելի քան 30 մլն դոլար է հավաքել որպես ընտրարշավի անցկացման համար ֆինանսական աջակցություն՝ 2020 թվականի ընտրություններում նախագահի պաշտոնին վերընտրվելու համար:
Չնայած Սպիտակ Տան գործունեության վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ կան, բայց Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել է, որ հավաքված գումարը վկայում է, որ նախագահական ընտրություններում երկրորդ անգամ իրենց թեկնածությունն առաջադրած ԱՄՆ-ի նախկին նախագահների համեմատությամբ, Դոնալդ Թրամփի դիրքերն ավելի ուժեղ են:
Ըստ հաղորդման, Վերմոնթ նահանգի դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը ստացել է 18 մլն, իսկ Կալիֆոռնիայի դեմոկրատ սենատոր Քամալա Հարիսը՝ մոտ 12 մլն դոլարի նվիրատվություն։
Դոնալդ Թրամփը, 2017 թվականին Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո, սկսեց 2020թ ընտրությունների համար իր նախընտրական քարոզարշավը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բերնի Սանդերսի թեկնածությունը հայտարարվելուց հետո, ընդամենը մեկ օրվա ընթացքում, նրա նախընտրական շտաբը ստացել էր չորս միլիոն դոլարի նվիրատվություն: