Ռուսաստան. Բոլոր երկրները դժգոհ են ԱՄՆ-ի պատժամիջոցներից
https://parstoday.ir/hy/news/world-i106395-Ռուսաստան._Բոլոր_երկրները_դժգոհ_են_ԱՄՆ_ի_պատժամիջոցներից
ՌԴ Էներգետիկայի նախարարը հայտարարել է. «Աշխարհի բոկլոր երկրները դժգոհ են ԱՄՆ-ի պատժամիջոցներից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2019 18:17 Asia/Tehran
  • Ռուսաստան. Բոլոր երկրները դժգոհ են ԱՄՆ-ի պատժամիջոցներից

ՌԴ Էներգետիկայի նախարարը հայտարարել է. «Աշխարհի բոկլոր երկրները դժգոհ են ԱՄՆ-ի պատժամիջոցներից»:

ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նշել է, որ այլ երկրների դեմ պատժամիջոցների փոխարեն, ԱՄՆ-ն ավելի լավ կանի լուծի իր ներքին խնդրները:

Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով  խորհրդական Յուրի Ուշակովը նույնպես հայտարարել է. «Աշխարհի բոլոր երկրներն արդեն վաղուց հոգնել են ԱՄՆ-ի պատժամիջոցներից: Վաշինգտոնն այլ երկրների դեմ պատժամիջոցներ կիրառելու փոխարեն, պետք է լուծի իր ներքին խնդիրները»:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն խիստ պատժամիջոցներ է սահանել աշխարհի մի շարք երկրների դեմ: Միայն վերջին 5 տարիների ընթացքում, ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ կիրառել է պատժամիջոցների ավելի քան 66 փաթեթ: