Չավուշողլուն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել հակաիրանական պատժամիջոցները
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է. «Անկարան ԱՄՆ-ի պաշտոնյաներին կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները»:
ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի հետ Անկարայում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում, Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է. «Թուքրիան դեմ է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին և չի ընդունում իրանի ժողովրդի նկատմամբ նման ճնշումների գործադրումը»:
Նշելով, որ Իրանի դեմ ուղղված սպառնալիքները բացասական ազդեցություն են ունենում ողջ տարածաշրջանի վրա, Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է. «Անկարան ջանքեր է գործադրում՝ Իրանի դեմ Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությանը վերջ տալու ուղղությամբ»:
Քննադատելով Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կոպրուսի անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու ԱՄՆ վերջին քայլը, Չավուշօղլուն հայտարարել է. «Որևէ երկրի զինված ուժերի անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելը ոչ մի արդյունք չի ունենալու»:
Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ իր երկիրը շարունակում է Իրանի հետ առևտրափոխանակումը տարեկան 30 միլիարդ դոլարի հասցնելուն ուղղված ջանքերը և այդ ուղղությամբ մշակում է նոր մեխանիզմներ: