Բախումներ՝ «դեղին բաճկոնավորների» ցույցերի 23-րդ շաբաթ օրը
https://parstoday.ir/hy/news/world-i106553-Բախումներ_դեղին_բաճկոնավորների_ցույցերի_23_րդ_շաբաթ_օրը
«Դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերի 23-րդ շաբաթ օրը նույնպես բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2019 20:26 Asia/Tehran
  •  Բախումներ՝ «դեղին բաճկոնավորների» ցույցերի 23-րդ շաբաթ օրը

«Դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերի 23-րդ շաբաթ օրը նույնպես բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:

Ֆրանսիայի քաղաքականության դեմ բողոքող «դեղին բաճկոնավորներ» շարժման մասնակից հազարավոր ցուցարարներ, շաբաթ օրը բողոքի ցույց են անցկացրել, որի ժամանակ նախագահ Էմանուել Մակրոնին գող են անվանել:

Ցուցարարներին ցրելու համար, Փարիզի ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Ցուցարարներից 150-ը ձերբակալվել են:

Որոշ լուրերի համաձայն, ցուցարարները հրդեհել են մի քանի ավտոմեքենաներ:

Մեկ այլ լուրի համաձայն, բողոքի ցույցին զուգահեռ, Էմանուել Մակրոնը Ելսիեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆեր կաստանյերի հետ՝ «դեղին բաճկոնավորների» շարժման դեմ պայքարելու ուղիներ գտնելու նպատակով: