Ուկրաինայի նոորընտիր նախագահ.«Ռուսաստանի մասնակցությամբ երկրում վերահաստատելու եմ խաղաղությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i106589-Ուկրաինայի_նոորընտիր_նախագահ._Ռուսաստանի_մասնակցությամբ_երկրում_վերահաստատելու_եմ_խաղաղությունը
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի մասնակցությամբ երկրում վերահաստատել խաղաղությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2019 07:39 Asia/Tehran
  • Ուկրաինայի նոորընտիր նախագահ.«Ռուսաստանի մասնակցությամբ երկրում վերահաստատելու եմ խաղաղությունը»

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի մասնակցությամբ երկրում վերահաստատել խաղաղությունը:

Կիրակի օրը, խոսքն ուղղելով իր համակիրներին, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նրանց հուսախաբ չի անելու և Ռուսաստանի օգնությամբ, երկրում խաղաղություն է հաստատելու:

Զելենսկին նախկին Խորհրդային միության մյուս  հանրապետությունների ժողովրդին կոչ է արել նոր առաջնորդներ ընտրել:

ՌԴ արտգործնախարարությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններում Զելենսկիի հաղթանակը Ուկրաինայի ժողովրդի ջանքն է համարել՝ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն առաջացնելու ուղղությամբ:

Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, Վլադիմիր Զելինսկին, հավաքելով ձաների 73.2 տոկոսը, հաղթել է գործող արևմտամետ նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

2014թ. ապրիլից ի վեր, ժամանակի գործող կառավարության դեմ արևմտամետների իրականացրած հեղաշրջումից հետո, երկրի արևելյան շրջաններում բախումներ են տեղի ունենում կառավարության և ընդդիմության միջև:

Ուկրաինայի գործող կառավարությունը և նրա արևմուտքցի դաշնակիցները, այդ թվում ԱՄՆ-ը գտնում են, որ Ռուսաստանը միջամտում է Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող բախումներում և հովանավորում է երկրի ընդդիմությանը: Մոսկվան բազմիցս հերքել է այդ հայտարարությունը: