Շերման.«Իրանի դեմ նավթային շրջափակումն անազդեցիկ է»
Ապրիլ 23, 2019 07:26 Asia/Tehran
ՀԳՀԾ-ում ԱՄՆ-ի ավագ բանակցող, նախկին դիվանագետ՝ Վենդի Շերմանն անազդեցիկ է համարել Իրանի դեմ Թրամփի կառավարության նավթային նոր շրջափակումը:
Թուիթերում Վենդի Շերմանը գրել է, որ 2013թ. տնտեսական ծանր շրջափակումներից հետո, Իրանն իր 164 ցենտրիֆուգների թիվը հասցրեց 19 հազարի:
Երկուշաբթի օրը, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալու առաջին տարելիցի շեմին, այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը 2019թ. մայիսի 2-ին չի երկարաձգելու 8 երկրներին տրված Իրանից նավթ գնելու արտոնության ժամկետը: Այդ որոշման հետևանքով բարձրացել է նավթի համաշխարհային գինը և ավելացելէ Իրանից նավթ գնող երկրների մտահոգությունը:
Պիտակ