Ռուսաստանի չափանիշը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ համագործակցելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i106627-Ռուսաստանի_չափանիշը_Ուկրաինայի_նորընտիր_նախագահի_հետ_համագործակցելու_համար
Կրեմլի խոսնակն ասել է.«Ուկրաինայի նորընտիր նախագահը կգնահատվի իր քայլերի համաձայն»:
(last modified 2026-05-19T15:23:53+00:00 )
Ապրիլ 23, 2019 09:13 Asia/Tehran
  • Ռուսաստանի չափանիշը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ համագործակցելու համար

Կրեմլի խոսնակն ասել է.«Ուկրաինայի նորընտիր նախագահը կգնահատվի իր քայլերի համաձայն»:

Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկիի մասին Մոսկվան որոշում կկայացնի միայն նրա քայլերի համաձայն:

Պեսկովը երկու երկրի ղեկավարների բանակցության մասին խոսելը վաղ է համարել, ասելով, որ պետք է տեսնել Զելենսկին ինչ հստակ քայլեր է ձեռնարկելու:

Կրեմլի խոսնակն ասել է.«Ռուսաստանը հարգում է Ուկրաինայի ժողովրդի որոշումը , չնայած բազում հարցեր կան այս ընտրությունների անցկացման գործընթացի մասին, այդ թվում, այն, որ Ռուսաստանում բնակվող ավելի քան երեք միլիոն ուկրաինացիներ ընտրություններին մասնակցելու հնարավորություն չեն ունեցե»լ:

Կիրակի օրը, Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, Վլադիմիր Զելինսկին, հավաքելով ձաների 73.2 տոկոսը, հաղթել է գործող արևմտամետ նախագահ Պյոտր Պորոշենկոյին: