Հակաիսրայելական ցույց՝ Իտալիայի մայրաքաղաքում
https://parstoday.ir/hy/news/world-i106725-Հակաիսրայելական_ցույց_Իտալիայի_մայրաքաղաքում
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի բնակիչները ի նշան բռնահարված պաղեստինցիների հետ միաբանության, ցույց են անցկացրել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 26, 2019 12:49 Asia/Tehran
  • Հակաիսրայելական ցույց՝ Իտալիայի մայրաքաղաքում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի բնակիչները ի նշան բռնահարված պաղեստինցիների հետ միաբանության, ցույց են անցկացրել:

Հինգշաբթի օրը, կրելով Պաղեստինի դրոշը, ցույցի մասնակիցները դատապարտել են պաղեստինցիների դեմ Իսրայելի իրականացրած հանցագործությունները:

Մանսկացելով այս բողոքի ցույցին, Իտալիայի պառլամենտի պատգամավոր Ստեֆանո Ֆասսինան շեշտել է.«ԱՄՆ-ն այլևս ուշադրություն չի դարձնում Պաղեստինի խնդրի կարգավորմանը և եվրոպական երկրներն այդ թվում՝ Իտալիան, կարևորություն չեն տալիս Պաղեստինի խնդրին: Սա այն դեպքում, երբ Իտալիան նախապես լավ հարաբերություններ է ունեցել պաղեստինցիների հետ, սակայն այսօր լիովին հայացքը թեքել է այդ խնդրից»:

Ցույցի մյուս մասնակիցները նույպես հայտարարել են, որ Ղոդսն օկուպացնող ռեժիմի աջակցման հարցում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի քաղաքականությունները արգելք են հանդիսացել Պաղեստինի իդեալների իրագործման համար: Նույնսիկ նրանց կողմից առաջարկված ելքերը ավելացրել են պաղեստինցիների դժվարությունները:

«Դարի գործարք» ամերիկյան նախագծի հիմամբ, Ղոդսը հանձնվում է Իսրայելին և այլ երկրներում բնակվող պաղեստիցի փախստականները վերադարձի իրավունք չեն ունենալու: