Բաքու.«Հայաստանը համաձայն է բանակցություններ անցկացնել առանց երրորդ կողմի »
https://parstoday.ir/hy/news/world-i106730-Բաքու._Հայաստանը_համաձայն_է_բանակցություններ_անցկացնել_առանց_երրորդ_կողմի
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է.«Հայաստանը համաձայն է խաղաղության բանակցություններ անցնկացնել առանց երրորդ կողմի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, մասնակցության»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2019 12:39 Asia/Tehran
  • Բաքու.«Հայաստանը համաձայն է բանակցություններ անցկացնել առանց երրորդ կողմի »

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է.«Հայաստանը համաձայն է խաղաղության բանակցություններ անցնկացնել առանց երրորդ կողմի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, մասնակցության»:

Թրենդ գործակալության հաղորդմամբ, Լեյլա Աբդոլլահ Ավան ուրբաթ օրն ասել է.«Հայաստանի կառավարությունը երկրորդ անգամ հայտարարել է, որ ԼՂ-ի հակամարտության բանակցություններում ներկա կլինեն միայն Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչները և երրորդ կողմը՝ Ղարաբաղի հայության ներկայացուցիչենրը չի մասնակցի բանակցություններին»:

Սա այն դեպքում է, երբ Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը վերջերս անդրադառնալով Ղարաբաղի խնդրի լուծման հարցով ՈՄ-ի ու Հայաստանի միջև կնքված համաձայնությանը հայտարարել էր.«Այս համաձայնության մեջ նույպես անդրադարձ է կատարվել Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքին»:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես Ղարաբաղյան բանակցությունների անցկացման նախապայման ներկայացրել էր ԼՂ-ի ներկայացուցիչների ներկայության հարցը: