Ամերիկացի բանակայիններ են գործուղվել Մեքսիկայի սահման
(last modified Sat, 27 Apr 2019 07:25:52 GMT )
Ապրիլ 27, 2019 11:55 Asia/Tehran
  • Ամերիկացի բանակայիններ են գործուղվել Մեքսիկայի սահման

Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ 300 ամերիկացի բանակայիններ են գործուղվել Մեքսիկայի սահման և Պենտագոնը նոր միջոցառումներ է ձեռնարկել փախստականների մուտքը վերահսկելու համար:

Ուրբաթ օրը, Չարլզ Սամերզը նշել է, որ այդ որոշումը կայացել է բանակայինների առավել օգնության մասին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության խնդրանքին ի պատասխան:

Ամերիկացի 300 բանակայինները, Մեքսիկայի հետ սահմանամերձ տարածքում միանալու են ազգային գվարդիայի շուրջ 2900 անվտանգության ուժերին, ի աջակցություն ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության:

Associated Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սահմանային շրջաններ բանակայինների գործուղմամբ, չի բացառվում, որ բախում տեղի ունենա նրանց և մեքսիկացի փախստականների միջև: Չարլզ Սամերզը նշել է, որ Մեքսիկայի սահմանից ԱՄՆ մուտք գործելու փախստականների ջանքերի հետևանքով, ամերիկացի բանակայինները սահմանին տեղակայել են հազարավոր բանակայինների՝ տարածքի անվտանգությունն ապահովելու և փախստականների ապօրինի մուտքը կանխելու նպատակով: