Ապրիլ 29, 2019 13:37 Asia/Tehran
  • Իսպանիայի ընտրություններում փխրուն հաղթանակ է տարել Սոցիալիստական կուսակցությունը

Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Պեդրո Սանչեսի գլխավորած Իսպանական սոցիալիստական իշխող կուսակցությունը:

Լրատվական աղբյուրների համաձայն, սոցիալիստները ստացել են Կոնգրեսի 350 պատգամավորական մանդատներից 123-ը: 

Սոցիալիստական կուսակցությունը մեծամասնություն չի կազմում խորհրդարանում: Հետևաբար Իսպանիայի վարչապետ՝ Պեդրո Սանչեսը հարկադրված է մյուս կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն կազմել, որովհետև վարչապետի պաշտոնում հաստատվելու համար, նրան անհրաժեշտ է 176 մանդատ:

Առաջին անգամ Կոնգրես է անցել VOX ծայրահեղ աջ կուսակցությունը, որը կունենա 24 պատգամավոր:

Ժողովրդական պահպանողական կուսակցությունը շահել է 65 մանդատ:

Պիտակ