Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Քերիի ու Ֆաբիուսի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i1069-Թուրքիայի_արտգործնախարարը_հեռախոսազրույց_է_ունեցել_Քերիի_ու_Ֆաբիուսի_հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի իր գործընկերներ Ջոն Քերիի և Լորան Ֆաբիուսի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2016 09:54 Asia/Tehran
  • Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Քերիի ու Ֆաբիուսի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի իր գործընկերներ Ջոն Քերիի և Լորան Ֆաբիուսի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ զրույցում քննարկվել է ՄԱԿ-ում Սիրիայի վերաբերյալ նախատեսվող բանակցությունների հարցը: Կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականցվող ռազմական գործողությունների վերաբերյալ:

Քերիի հետ զրույցից հետո Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ֆաբիուսի հետ: Այս անգամ ևս քննարկվել են սիրիական զարգացումներն ու այս թեմայով Ժնևում կայանալիք բանակցությունները: