Ռուսաստան. Վենեսուելայում ԱՄՆ-ի միջմատությունն ավերիչ է
https://parstoday.ir/hy/news/world-i106903-Ռուսաստան._Վենեսուելայում_ԱՄՆ_ի_միջմատությունն_ավերիչ_է
ՌԴ ԱԳ նախարարությունը զգուշացրել է Վենեսուելայում ԱՄՆ-ի շարունակական միջամտությունների հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2019 08:13 Asia/Tehran
  • Ռուսաստան. Վենեսուելայում ԱՄՆ-ի միջմատությունն ավերիչ է

ՌԴ ԱԳ նախարարությունը զգուշացրել է Վենեսուելայում ԱՄՆ-ի շարունակական միջամտությունների հետևանքների կապակցությամբ:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վենեսուելայի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը կհանգեցնի լատինաամերիկյան այդ երկրում իրավիճակի վատթարացմանը:

Զախարովան այս կապակցությամբ ասել է. «Վաշինգտոնի քաղաքական ասպարեզի բազմաթիվ խաղացողներ փակել են իրենց աչքերը ԱՄՆ-ի քաղաքականության բացասական հետևանքների վրա»:

Երեքշաբթի օրը, մի խումբ զինվորականներ, ԱՄՆ-ի կողմից հովանավորվող, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ղեկավարությամբ , հեղաշրջման փորձ են իրականացրել: Սակայն հեղաշրջումը ձախողել է, օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ այդ երկրի բնակչության և բանակի մեծ մասի հավատարմության շնորհիվ:  

Գուայդոն իր կողմնակիցներին կոչ է արել այսօր նույնպես դուրս գալ փողոցներ, և իրականացնել Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ ուղղված ամենածավալուն բողոքի ցույցը: