ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները` մարդու իրավունքների բացահայտ խախտում
https://parstoday.ir/hy/news/world-i107119-ԱՄՆ_ի_միակողմանի_պատժամիջոցները_մարդու_իրավունքների_բացահայտ_խախտում
Միացյալ նահանգները ամենաշատն է պատժամիջոցներ կիրառել այլ երկրների դեմ: Այդ պատժամիջոցները կիրառվել են ԱՄՆ-ի գործողություններին ու քաղաքականություններին դեմ գնալու և պատժամիջոցների ենթարկված երկրների կողմից ԱՄՆ-ի դեմ սպառնալիքներ հնչելու պատրվակներով, ինչը միջազգային մասշտաբով արժանացել է լայն քննադատության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2019 14:29 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները`  մարդու իրավունքների բացահայտ խախտում

Միացյալ նահանգները ամենաշատն է պատժամիջոցներ կիրառել այլ երկրների դեմ: Այդ պատժամիջոցները կիրառվել են ԱՄՆ-ի գործողություններին ու քաղաքականություններին դեմ գնալու և պատժամիջոցների ենթարկված երկրների կողմից ԱՄՆ-ի դեմ սպառնալիքներ հնչելու պատրվակներով, ինչը միջազգային մասշտաբով արժանացել է լայն քննադատության:

Մարդու իրավունքների պաշտպանության միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին վերջերս մտահոգություն է հայտնել Իրանի, Կուբայի ու Վենեսուելայի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի քայլի կապակցությամբ: Իդրիս Ջազաիրին հստակեցրել է.«Քաղաքական նպատակներով տնտեսական պատժամիջոցների կիրառումը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Իրանական նավթի գնորդներին նավթային պատժամիջոցներից չազատելու մասին որոշումը մտահոգության առիթ է դարձել, չնայած բողոքել են ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան և մյուս երկրները»:

Միակողմանի պատժամիջոցների կիրառումը միջազգային օրենքների բացահայտ խախտում է: Հատկապես որ Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները մեծապես մտահոգել են Մարդու իրավունքների պաշտպանության միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրիին: Այդ կապակցությամբ նա ասել է.«Ես խորապես անհանգստացած եմ այս հարցով, քանի որ ինչպե՞ս կարող է մի երկիր միջազգային ֆինանսական համակարգում իր գերիշխանությունից օգտվել, որպեսզի ոչ միայն վնասի միջուկային համաձայնագրով ստանձնած իր  պարտավորություններին հավատարիմ Իրանի ժողովրդին, այլև գործարքը ստորագրած մյուս բոլոր կողմերին»:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի կարծիքով, քաղաքական տարաձայնությունները չպետք է վերացնել տնտեսական ու հումանիտար աղետներով, ինչից տուժում են սովորական մարդիկ:

Չնայած բազամթիվ զգուշացումներին ու բողոքներին, ԱՄՆ-ն 21-րդ դարում ամենայն խստությամբ շարունակեց իր պատժամիջոցային քաղաքականությունը: ԱՄՆ-ն ոչ միայն, մրցակիցներին ու իր թշնամիներին, այլև նույնիսկ իր որոշ գործընկերներին է սպառնացել  պատժամիջոցների կիրառմամբ: Թեև ԱՄՆ-ի պատժամիջոցները կիրառվում են քաղաքական, առևտրային, անվտանգության, և նույնիսկ մարդու իրավունքների տարբեր պատճառաբանություններով, բայց այդ բոլորից անկախ, ԱՄՆ-ի այդ դիրքորոշման նպատակը Վաշինգտոնի շահերի հետապնդումն է:

Թրամփի վարչակազմը համոզված է, որ այլ երկրների վերաբերյալ հետապնդած իր նպատակների իրականացման համար ճնշման գործադրումը, հատկապես պատժամիջոցների կիրառումը, արդյունավետ միջոց է: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Արոն Վես Միշելն ասում է. «Պատժամիջոցները ռազմակավարական միջոց են: Ներկայումս ԱՄՆ-ն ողջ աշխարհում 4190 պատժամիջոց է սահմանել երկրների դեմ»:

Թվում է, որ բոլոր երկրները պետք է քննադատության ենթարկեն Վաշինգտոնին ու նրան դեմ գնան, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության պատժամիջոցներ կիրառելու պատճառով, որպեսզի ԱՄՆ-ն հարկադրված լինի վերանայել իր քաղաքականությունը: Երկրները պետք է միասնական դիրքորոշում ընդունեն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ և միջազգային ճնշումներ գործադրելով Վաշինգտոնի նկատմամբ, վերջինիս ստիպեն հրաժարվել իր  անօրինական ու անմարդկային գործելակերպից: