Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին Հարավչինական ծովում ամերիկյան ռազմանավերի ներկայության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i107121-Չինաստանը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_Հարավչինական_ծովում_ամերիկյան_ռազմանավերի_ներկայության_կապակցությամբ
Չինաստանի բանակի խոսնակը տեղեկացրել է,որ այդ կառույցի ուժերը բերվել են բարձր պատրաստության վիճակի՝ Հարավչինական ծովում ԱՄՆ-ի ռազմանավերին դիմակայելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2019 15:10 Asia/Tehran
  • Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին Հարավչինական ծովում  ամերիկյան ռազմանավերի ներկայության կապակցությամբ

Չինաստանի բանակի խոսնակը տեղեկացրել է,որ այդ կառույցի ուժերը բերվել են բարձր պատրաստության վիճակի՝ Հարավչինական ծովում ԱՄՆ-ի ռազմանավերին դիմակայելու համար:

Չինաստանի բանակի հարավային հրամանատարության խոսնակ Լի Հուամինը երեքշաբթի օրն արձագանքելով երկու ռազմանավ Հարավչինական ծով գործուղելու ԱՄՆ-ի քայլին զգուշացրել է, որ Չինաստանի ազգային ինքնիշխանության դեմ այդ նավերի տեղաշարժման դեպքում այդ երկրի զինված ուժերը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն:

Չինացի զինվորական պաշտոնյան հավելել է.«Չինաստանի բանակն իր ռազմանավերն ու ինքնաթիռները ուղարկել է տարածաշրջան ամերիկյան «Յու Էս Սփերբոլ» և «Յու Էս Էս Չանգ Հուն» ռազմանավերին զգուշացնելու համար:

Չինաստանի ԱԳ նախարարությունը երեկ հայտարարել է.«ԱՄՆ ռազմանավերի համապատասխան գործողությունները խախտել են Չինաստանի ինքնիշխանությունը և  վտանգ ներկայացրել այդ ծովային տարածքներում խաղաղության, անվտանգության և կարգուկանոնի համար»:

Վաշինգտոնը և Պեկինը հաճախ վիճում են Հարավչինական ծովի ռազմականացման վերաբերյալ: