Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին Հարավչինական ծովում ամերիկյան ռազմանավերի ներկայության կապակցությամբ
Չինաստանի բանակի խոսնակը տեղեկացրել է,որ այդ կառույցի ուժերը բերվել են բարձր պատրաստության վիճակի՝ Հարավչինական ծովում ԱՄՆ-ի ռազմանավերին դիմակայելու համար:
Չինաստանի բանակի հարավային հրամանատարության խոսնակ Լի Հուամինը երեքշաբթի օրն արձագանքելով երկու ռազմանավ Հարավչինական ծով գործուղելու ԱՄՆ-ի քայլին զգուշացրել է, որ Չինաստանի ազգային ինքնիշխանության դեմ այդ նավերի տեղաշարժման դեպքում այդ երկրի զինված ուժերը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն:
Չինացի զինվորական պաշտոնյան հավելել է.«Չինաստանի բանակն իր ռազմանավերն ու ինքնաթիռները ուղարկել է տարածաշրջան ամերիկյան «Յու Էս Սփերբոլ» և «Յու Էս Էս Չանգ Հուն» ռազմանավերին զգուշացնելու համար:
Չինաստանի ԱԳ նախարարությունը երեկ հայտարարել է.«ԱՄՆ ռազմանավերի համապատասխան գործողությունները խախտել են Չինաստանի ինքնիշխանությունը և վտանգ ներկայացրել այդ ծովային տարածքներում խաղաղության, անվտանգության և կարգուկանոնի համար»:
Վաշինգտոնը և Պեկինը հաճախ վիճում են Հարավչինական ծովի ռազմականացման վերաբերյալ: