Սանդերս.«ԱՄՆ-ն պետք է վերադառնա Միջուկային համաձայնությանը»
ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգի դեմոկրատական սենատոր և ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրությունների թեկնածուն ասել է.«ԱՄՆ-ն պետք է վերադառնա Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությանը և դրա արդյունավետ գործադրման հարցով համագործակցի իր դաշնակիցների հետ»:
Չորեքշաբթի օրը Բերնի Սանդերսն իր թուիթերյան էջում գրել է.«Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունից դուրս գալով, Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի անվտանգության ավագ պաշտոնյաների կամքին հակասող քայլերում այս երկիրը մեկուսացրել է իր ամենամոտիկ դաշնակիցների շրջանակում և ԱՄՆ-ին վտնագավոր ընթացքի մեջ է դրել»:
Արդեն մեկ տարի է ինչ ԱՄՆ-ն դուրս է եկել ՀԳՀԾ-ից, սակայն այս երկիրը իր նպատակներից ոչ մեկին չի հասել և առաելագույն ուժի գործադրմամբ շարունակ փորձում է փոխել Իրանի վարքագիծը: