Աֆղանստանի նախագահը խոստացել է «թաղել ԻՊ-ին»
https://parstoday.ir/hy/news/world-i1072-Աֆղանստանի_նախագահը_խոստացել_է_թաղել_ԻՊ_ին
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին «Բի Բի Սի»-ի հետ հարցազրույցում խոստացել է թաղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և հայտարարել, որ ԻՊ զինյալների կողմից իրականացված վայրագություններն իրենցից հեռացրել է աֆղան ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2016 10:21 Asia/Tehran
  • Աֆղանստանի նախագահը խոստացել է «թաղել ԻՊ-ին»

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին «Բի Բի Սի»-ի հետ հարցազրույցում խոստացել է թաղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և հայտարարել, որ ԻՊ զինյալների կողմից իրականացված վայրագություններն իրենցից հեռացրել է աֆղան ժողովրդին:

korrespondent.net-ի փոխանցմամբ` Ա. Գանին նշել է, որ աֆղանցիներին արդեն հուզում է միայն վրեժը. «ԻՊ զինյալները կոնֆլիկտի մեջ են մտել ոչ ճիշտ մարդկանց հետ»:

Բացի այդ, աֆղան առաջնորդը նախազգուշացրել է, որ եթե ապրիլին չսկսվեն խաղաղ բանակցությունները թալիբներիների հետ, ապա երկրում կոնֆլիկտը կուժեղանա, իսկ դրա հետևանքները կզգացվեն ամբողջ տարածաշրջանում:

Նրա խոսքերով` թալիբների հետ պայքարում պետք է ակտիվորեն մասնակցի նաև Պակիստանը, քանի որ այդ սպառնալիքը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով: