Ֆրանսիայում պահանջել են ձերբակալել Սաուդյան Արաբիայի զենք կրող նավը
Ֆրանսիայի հասարակական կազմակերպություններից մեկը, կառավարությունից պահանջել է կանխել երկրի հյուսիս-արևմուքտում գտնվող Le Havre նավահանգստում Սաուդյան Արաբիայի զինված նավի տեղաշարժը:
«Քրիստոնյաների քայլն ընդդեմ խոշտանգումների» հասարակական կազմակերպությունը, հինգշաբթի օրն այդ պահանջով նամակը հանձնել է Փարիզի դատարանին և զգուշացրել, որ Սաուդյան Արաբիան այդ նավի վրա եղած զենքը կիրառելու է Եմենի դեմ պատերազմում:
Կազմակերպությունը քննադատել է Ֆրանսիայի մաքսային կազմակերության որոշումը, հայտարարելով. «Հակառակ Զենքի առևտրի մասին պայմանագրի 6-րդ կետի, մաքսային ծառայությունը թույլ է տվել սաուդյան նավին Le Havre նավահանգստի միջոցով զենք տեղափոխել Ջեդդա»:
Ֆրանսիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Le Havre նավահանգստում կայանած սաուդական նավը զենք է տեղափոխում:
«Քրիստոնյաների քայլն ընդդեմ խոշտանգումների» հասարակական կազմակերպությունը հավելել է, որ Ֆրանսիայի կառավարությունը չի կարող անտեսել այն փաստը, որ այս զենքը կիրառվելու է Եմենի դեմ պատերազմում՝ հանցագործություն իրականացնելու համար: