ԱՄՆ-ում Ռուսաստանի ակտիվների մի մասը տեղափոխվել է Չինաստան
https://parstoday.ir/hy/news/world-i107330-ԱՄՆ_ում_Ռուսաստանի_ակտիվների_մի_մասը_տեղափոխվել_է_Չինաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկի ամենամյա զեկույցը ցույց է տալիս, որ այդ երկիրն իր ակտիվների մի մասն ԱՄՆ-ից տեղափոխել է Չինաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2019 15:15 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում Ռուսաստանի ակտիվների մի մասը տեղափոխվել է Չինաստան

Ռուսաստանի Կենտրոնական բանկի ամենամյա զեկույցը ցույց է տալիս, որ այդ երկիրն իր ակտիվների մի մասն ԱՄՆ-ից տեղափոխել է Չինաստան:

Ռուսաստանի Կենտրոնական բանկը երկուշաբթի օրն իր ամենամյա զեկույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի ակտիվները նվազել են, իսկ Չինաստանում ու Ճապոնիայում Մոսկվայի ակտիվներն ավելացել են: 

Ռուսաստանի  Կենտրոնական բանկն անցած տարի ևս նվազեցրել էր իր ակտիվները, սակայն մյուս կողմից  ավելացրել է իր ոսկու , եվրոյի ու չինական յուանի չափը: Ռուսաստանի այդ քայլն ուղղված է ԱՄՆ դոլարից կախվածությունը նվազեցնելուն:

Ոսկու համաշխարհային խորհուրդը մի քանի օր առաջ հայտարարել է.«Ռուսաստանը 2019 թ. առաջին եռամսյակում 55 տոննա  և Չինաստանը 33 տոննա ոսկի գնելով աշխարհում զբաղեցնում են առաջին և երկրորդ տեղերը»:

Վերջին հինգ տարիների ընթացքում Միացյալ Նահանգներն ավելի քան 66 պատժամիջոցային փաթեթ է կիրառել Ռուսաստանի դեմ և այդ գործընթացը շարունակվում է: