Ռուսաստանը ողջունել է ՀԳՀԾ-ի կապակցությամբ Իրանի որոշումը
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանն ուներ իրավունք՝ դադարեցնել միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների մի մասի կատարումը»:
Երկուշաբթի օրը, Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի հետ հանդիպումից հետո, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ողջունում է ՀԳՀԾ-ի կապակցությամբ Իրանի որոշումը:
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցներն անօրինական են: Նա կոչ է արել պահպանել Միջուկային համաձայնությունը:
Լավրովը հավելել է, որ Վանգ Յիի հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Իրանը հավատարիմ է մնացել միջուկային համաձայնությամբ ստանձնած իր պարտավորություններին, սակայն ակնկալում է, որ եվրոպացի գործընկերները նույնպես կատարեն իրենց պարտավորությունները:
Մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման պատճառով, Իրանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի իրագործումը և Եվրոպային 60 օր ժամկետ տվեց՝ համաձայնագրի շրջանակներում իրենց պարտավորություններն իրագործելու համար: