ՌԴ-ն նախազգուշացրել է Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային սպառազինության տեղակայման կապակցությամբ
ՌԴ-ի կառավարության պաշտոնյան նախազգուշացրել է.«Եվրոպայում միջուկային սպառազինության տեղակայմամբ ԱՄՆ-ն պատրաստվում է եվրոպական ոչ միջուկային երկրների թույլտվությամբ օգտագործել դրանք»:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ, ՌԴ ԱԳ նախարարության միջուկային սպառազինության վերահսկման ու չտարածման վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը հավելել է.«Քանի դեռ եվրոպական երկրները անտարբերությամբ իրենց դնում են միջուկային աղետի ու լիարժեք ինքնակործանման շեմին, չենք կարող լրջորեն խոսել միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրացման մասին»:
Մարտ ամսին ԱՄՆ-ի օդուժը հայտարարել է, որ միջուկային զենք կրելու հնարավորություն ունեցող վեց B-52 տեսակի ռմբարկուներ է գործուղել Եվրոպա, որպեսզի դրանք օգտագործի ցուցադրական թռիչքների ու ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում:
Կրեմլը քննադատել է այդ քայլերը: