ՆԱՏՕ.«Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի տեղեկությունները համոզիչ չեն»
https://parstoday.ir/hy/news/world-i107481-ՆԱՏՕ._Իրանի_վերաբերյալ_ԱՄՆ_ի_տեղեկությունները_համոզիչ_չեն
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետախուզության պաշտոնյան տարածաշրջանում ամերիկյան շահերի դեմ հարձակում գործելու Իրանի պատրաստակամության վերաբերյալ տվյալների ու տեղեկությունների մասին ասել է.«Իրանի վերաբերյալ այդ տեղեկությունները ոչ միայն համոզիչ չեն, այլ՝ վիրավորական»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2019 07:23 Asia/Tehran
  • ՆԱՏՕ.«Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի տեղեկությունները համոզիչ չեն»

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետախուզության պաշտոնյան տարածաշրջանում ամերիկյան շահերի դեմ հարձակում գործելու Իրանի պատրաստակամության վերաբերյալ տվյալների ու տեղեկությունների մասին ասել է.«Իրանի վերաբերյալ այդ տեղեկությունները ոչ միայն համոզիչ չեն, այլ՝ վիրավորական»:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ ՆԱՏՕ-ի պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ Վաշինգտոնի հակաիրանական կողմնորոշման նկատմամբ եվրոպացիների աջակցությունը ձեռք բերելու նպատակով, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ջանքերն ուղեկցվել են եվրոպացիների անհամաձայնությամբ:

Պաշտոնյան հավելել է.«Շշուկների վրա հիմնված Պոմպեոյի բացատրությունները թույլ էին»:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն անցած օրերի ընթացքում այցելել է Իրաք, Ռուսաստան և Բելգիա,որպեսզի հակաիրանական դիրքորոշման հարցում այդ երկրների ու Եվրամիության աջակցությունը ձեռք բերի, սակայն ձեռնունայն է վերադարձել Վաշինգտոն: