Ուկրաինայի նախագահը մտադիր է լուծարել խորհրդարանը
Ուկրանիայի նորընտիր նախագահն այդ երկրի խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն ունի:
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Ուկրաինայի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն ուրբաթ օրը հայտնել է կոալիցիայի կազմից դուրս գալու մասին, որից հետո, խորհրդարանի նախագահը օրենսդիրներին 30 օր ժամանակ է տվել՝ նոր կոալիցիա կազմելու համար:
Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ եթե մինչև մեկ ամիս խորհրդարանը չկարողանա նոր կոալիցիա կազմել, նախագահը խորհրդարանը լուծարելու իրավունք կունենա:
Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, օրենսդիր մարմինը չի կարող ցրվել լիազորությունների ավարտին նախորդող կես տարվա ընթացքում:
Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում Զելենսկին հաղթեց Պյոտր Պորոշենկոյին: Զելենսկու երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 20-ին։