Ցուցարարները սպառնացել են արգելափակել ճանապարհները, օդանավակայանը և կայարանը Մոլդովայում
Մոլդովական ընդդիմությունը, որը հասել է արտահերթ ընտրություններ անցկացնելուն, հայտարարել ՝ քաղաքացիական անհնազանդության զանգվածային ցույցերի անցնելու մասին: Նախօրեին Քիշնևում տեղի ունեցավ տասնյակ հազարանոց ցույց: Սեփական պահանջները կատարելու համար ընդդիմությունը գործող իշխանություններին երեք օր ժամանակ է տվել:
Մոլդովական սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը խոստացել է պահանջները չկատարելու դեպքում արգելափակել միջազգային մայրուղիները, ինչպես նաև, հնարավոր է, օդանավակայանը և կայարանը Քիշնևում: Բացի այդ ցուցարարները պահանջում են քննել օլիգարխ Պլախոտնյուկի գործը: Հաղորդում է «Вести.ru»-ն:
Բացի քաղաքական պահանջներից ցուցարարները հանդես են գալիս իշխանությունների տնտեսական ուղենիշի դեմ: Մոլդովայի աշխատունակ բնակչության զգալի մասը ստիպված է արտագնա աշխատանքի գնալ:
Մոլդովայում խաղաղ ցույցերի խորհրդանիշ է դարձել սպիտակ ոսկեծաղիկը (խրիզանտեմ):
Zham.am
25/12016