Եվրոպայում համընդհանուր ցույցեր են տեղի ունենում ծայրահեղ աջակողմյանների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i107541-Եվրոպայում_համընդհանուր_ցույցեր_են_տեղի_ունենում_ծայրահեղ_աջակողմյանների_դեմ
Եվրոպայում համընդհանուր ցույցեր են տեղի ունենում ծայրահեղ աջակողմյանների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2019 07:44 Asia/Tehran
  • Եվրոպայում համընդհանուր ցույցեր են տեղի ունենում ծայրահեղ աջակողմյանների դեմ

Եվրոպայում համընդհանուր ցույցեր են տեղի ունենում ծայրահեղ աջակողմյանների դեմ:

Եվրապառլամենտի ընտրությունների անցկացումից մեկ շաբաթ առաջ, կիրակի օրը, հազարավոր եվրոպացիներ Գերմանիայի և եվրոպական այլ երկրների ավելի քան 50 քաղաքներում ցույցեր անցկացնելով, իրենց բողոքն են արտահայտել ծայրահեղ աջակողմյանների և ազգայնականների կողմնակիցների դեմ:

Ցուցարարները, Բերլինում, Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Քոլնում, Մյունխենում  և եվրոպական այլ երկրներում իրենց հովանավորությունն են հայտնել Եվրամիության նկատմամբ:

Եվրահանձնաժողովի նախագահ՝ Ժան Քլոդ Յունկերը վերջերս ասել էր.«Հավանական է, որ մայիսին կայանալիք պառլամենտական ընտրություններում ծայրահեղ աջակողմյան խմբավորումները լավ արդյունքներ արձանագրեն և մեծացնեն իրենց ազդեցությունը»:

Նշելով, որ եթե խորհրդարանում իշխող լինեն ծայրահեղ աջակողմյանները կամ ծայրահեղ ձախակողմյանները, խորհրդարնը կորցնելու է իր արդյունավետությունը, Եվրահանձնաժողովի նախագահն ասել է.«Եվրոպայում ծայրահեղ աջակողմյանների հզորանալը վտանգավոր է լինելու»: