Ծովային իրավունքի միջազգային դատարանը Ռուսաստանից պահանջել է Ուկրաինային վերադարձնել կալանավորված նավերը
Մայիս 26, 2019 07:19 Asia/Tehran
ՄԱԿ-ի Ծովային իրավունքի միջազգային տրիբունալը Ռուսաստանից պահանջել է վերադարձնել Ուկրաինայի կալանավորված ռազմանավերն ու 24 նավաստիներին, որոնք ձերբակալվել են անցած տարի Կերչի նեղուցում: Այդ մասին տեղեկացրել է Moscow Times օրաթերթը:
ՌԴ արտգործնախարարությունն այդ մասին հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, թե ծովային իրավունքի կոնվենցիան կիրառելի չէ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պարագայում:
2018թ.նոյեմբերի 25-ին, Կերչի նեղուցում Ռուսաստանի և Ուկրաինայի նավատորմերի միջև տեղի ունեցած բախման հետևանքով, լարվածությունները սրվել են այդ երկու երկրի միջև:
Պիտակ