ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Դավութօղլուի հետ
Ապրիլ 04, 2016 11:10 Asia/Tehran
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացված հեռախոսազանգի ընթացքում քննարկվել են Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և Աֆղանստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Ստոլտենբերգը հայտնել է, որ աջակցում է ահաբեկչության դեմ Թուրքիայի պայքարին:
Պիտակ