ԱԷՄԳ-ն ևս մեկ անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/world-i107929-ԱԷՄԳ_ն_ևս_մեկ_անգամ_հաստատել_է_ՀԳՀԾ_ին_Իրանի_հավատարմությունը
Իր ամենամյա զեկույցում, Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը հաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորոթյուններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2019 04:22 Asia/Tehran
  • ԱԷՄԳ-ն ևս մեկ անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը

Իր ամենամյա զեկույցում, Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը հաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորոթյուններին:

Ուրբաթ օրը հրապարակված վերջին զեկույցում, գործակալությունը հայտարարել է. «Իրանը կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններն, այդ թվում՝ ուրանի հարստացման և պահպանման կապակցությամբ»:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո և եվրոպացիների կողմից իրենց պարտականությունները չկատարելու արդյունքում, Իրանը վերջերս հայտարարեց, որ չորս անգամ ավելացնում է 3.67 տոկոսանոց ուրանի հարստացման կարողությունը՝ հակաիրանական պատժամիջոցների վնասները փոխհատուցելու նպատակով:

2018թ. ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարեցին, որ Իրանի հետ առևտրային գործարքներրի մեխանիզմի գործադրմամբ, կփորձեն հատուցել Իրանի կրած վնասները:

Սակայն բացի ԱՄՆ-ի քայլի դեմ ուղղված քաղաքական հայտարարություններից, այս երկրները գործնական քայլեր չեն ձեռնարկել իրենց խոսումը կատարելու ուղղությամբ: