ԱԷՄԳ-ն ևս մեկ անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը
Իր ամենամյա զեկույցում, Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը հաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորոթյուններին:
Ուրբաթ օրը հրապարակված վերջին զեկույցում, գործակալությունը հայտարարել է. «Իրանը կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններն, այդ թվում՝ ուրանի հարստացման և պահպանման կապակցությամբ»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո և եվրոպացիների կողմից իրենց պարտականությունները չկատարելու արդյունքում, Իրանը վերջերս հայտարարեց, որ չորս անգամ ավելացնում է 3.67 տոկոսանոց ուրանի հարստացման կարողությունը՝ հակաիրանական պատժամիջոցների վնասները փոխհատուցելու նպատակով:
2018թ. ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարեցին, որ Իրանի հետ առևտրային գործարքներրի մեխանիզմի գործադրմամբ, կփորձեն հատուցել Իրանի կրած վնասները:
Սակայն բացի ԱՄՆ-ի քայլի դեմ ուղղված քաղաքական հայտարարություններից, այս երկրները գործնական քայլեր չեն ձեռնարկել իրենց խոսումը կատարելու ուղղությամբ: