Իտալիայի վարչապետն ապրիլի 12-ին կայցելի Իրան
https://parstoday.ir/hy/news/world-i10798-Իտալիայի_վարչապետն_ապրիլի_12_ին_կայցելի_Իրան
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Իրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կիջի կառավարական պալատի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2016 13:25 Asia/Tehran
  • Իտալիայի վարչապետն ապրիլի 12-ին կայցելի Իրան

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Իրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կիջի կառավարական պալատի մամուլի ծառայությունը:

Երկօրյա այցը տեղի կունենա ապրիլի 12-ին եւ13-ին, նշվում Է հաղորդագրության մեջ: Դա Իտալիայի կառավարության ղեկավարի առաջին այցը կլինի Իսլամական Հանրապետություն նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո:

Պատժամիջոցները չեղարկումից 10 օր Էլ չԷր անցել, երբ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կատարեց 17 տարվա ընթացքում առաջին եվրոպական շրջագայությունը, որի առաջին երկիրը դարձավ հենց Իտալիան: Իսլամական Հանրապետության ղեկավարի այցի ընթացքում Թեհրանի եւ Հռոմի միջեւ ստորագրվեցին 15 միլիարդից մինչեւ 17 մլրդ եվրո ընդհանուր գումարի մի ամբողջ շարք համաձայնագրեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: