Ամերիկացի պաշտոնատարը խոստովանել է Իրաքում հարյուրավոր խաղաղ բնակիչների կոտորածը
https://parstoday.ir/hy/news/world-i107994-Ամերիկացի_պաշտոնատարը_խոստովանել_է_Իրաքում_հարյուրավոր_խաղաղ_բնակիչների_կոտորածը
Իրաքի դեմ ռազմական հարձակմանը մասնակից, ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամն ասել է.«2004թ. Ֆալուջայի դեմ ամերիկյան ուժերի իրականացրած հարձակման հետևանքով, ամենայն հավանականությամբ, սպանվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2019 15:32 Asia/Tehran
  • Ամերիկացի պաշտոնատարը խոստովանել է Իրաքում հարյուրավոր խաղաղ բնակիչների կոտորածը

Իրաքի դեմ ռազմական հարձակմանը մասնակից, ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամն ասել է.«2004թ. Ֆալուջայի դեմ ամերիկյան ուժերի իրականացրած հարձակման հետևանքով, ամենայն հավանականությամբ, սպանվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ»:

Իրաքում ռազմական ոճրագործություններ կատարելու մեջ մեղադրվող ամերիկացի հրամանատար Էդվարդ Գալագերին պաշտպանելիս, ամերիկացի կոնգրեսական Դունքան Հանթերն ասել է.«Ես հրետանու պատասխանատու էի: Հարյուրավոր ականներ ենք նետել Ֆալուջայի ուղղությամբ և հավանաբար սպանել ենք հարյուրավոր կամ ավելի շատ խաղաղ բնակիչների»:

Հանթերն ասել է.«Հավանաբար սպանել ենք հարձակման ժամանակ քաղաքում մնացած կանանց ու երեխաներին: Արդյո՞ք ես էլ պետք է պատասխանատվություն կրեմ»:

Գալագերի դեմ մի քանի մեղադրանքներ են ուղղված, այդ թվում՝ վիրավորված մի պատանուն դանակահարելը, խաղաղ բնակչության ուղղությամբ կրակ բացելը և Իրաքում դիակների հետ լուսանկարվելը:

Որոշ ժամանակ առաջ, «Նյու-Յորք թայմս» օրաթերթը հաղորդել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է ԱՄՆ-ի բանակի զոհերի հիշատակի օրը ներում շնորհել մի խումբ բանակայինների, այդ թվում նաև Գալագերին: 

2004թ. Ֆալուջայի դեմ ԱՄՆ-ի հարձակումը տևեց 1.5 ամիս և այդ ընթացքում սպանվեցին 1200-2000 իրաքցիներ: