ԱՄՆ-ն սպառնացել է,որ ճգնաժամային իրավիճակներում չի աջակցելու Եվրոպային
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը եվրոպական պետություններին սպառնացել է, որ ճգնաժամային իրավիճակներում Վաշինգտոնը չի աջակցելու Եվրոպային:
Մայքըլ Մուրֆին եվրոպացի պաշտոնատարներին զգուշացրել է, որ եթե եվրոպացիները պաշտպանական հարցերում ամերիկյան ընկերություններին չներգրավեն, ռազմական սպառնալիքի կամ քայլի առջև հայտնվելու դեպքում, Վաշինգտոնը չի աջակցելու նրանց:
Մուրֆին ասել է.«Պաշտպանական կառուցվածքներում ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներգրավվածության բացակայությունը կնշանակի, որ երկու կողմերի բանակները չեն կարող համագործակցել միմյանց հետ արտաքին սպառնալիքի դեպքում Եվրոպային պաշտպանելու նպատակով»:
Եվրոպական երկրները ԱՄՆ-ի ճնշումների տակ են գտվնում իրենց պաշտպանական ծախսերն ավելացնելու նպատակով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2016 թվականին իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ՆԱՏՕ-ն անվանել է «հնացած» կազմակերպություն: