Սաուդյան Արաբիային ֆրանսիական զենքի վաճառքի ծավալներն աճում են
Չնայած Ֆրանսիայում պահանջում են Սաուդյան Արաբիային ստիպել վերջ տալ Եմենի դեմ պատերազմին, 2018թ Սաուդյան Արաբիային Ֆրանսիայի զենքի վաճառքի ծավալներն աճել են:
Ֆրանսիայի կառավարությունը երեքշաբթի օրը հրապարակված իր ամենամյա զեկույցում հայտարարել է, որ 2018թ այդ երկրի զենքի վաճառքի ծավալն աճել է 30 տոկոսով, հասնելով 9.1 միլիարդ եվրոյի, որից մեկ միլիարդը պատկանում է Ռիադին:
Վերջերս մի շարք ԶԼՄ-ներում հրապարկավեցին լուրեր այն մասին, որ սաուդական կոալիցիան Եմենի դեմ պատերազմում օգտագործում է ֆրանսիական արտադրության զենք, որից հետո մեծ թվով ֆրանսիացի լրագրողներ պատասխանատվության կանչվեցին՝ ազգային գաղտնիք հանդիսացող ինֆորմացիան բացահայտելու համար:
Տվյալների համաձայն, մեծ է հավանականությունը, որ Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին վաճառված զենքը, սաուդական կոալիցիայի կողմից կիրառվում է Եմենում խաղաղ բնակչության դեմ:
Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների սանձազերծած պատերազմը սկսվել է 2015թ և մինչ այժմ դարձել է մոտ 16 հազար մարդու մահվան պատճառ: