Սանդերս. ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ
ԱՄՆ 2020թ նախագահական ընտրությունների թեկնածու և Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը, միջուկային համաձայնությանը վերադառնալու դեպքում, կապացուցի, որ վարում է լուրջ դիվանագիտություն:
Չորեքշաբթի օրը, Սանդերսն իր թուիթերյան հաշվում գրել է. «Իրանի դեմ ռազմական սպառնալիք հնչեցնելուց հետո, Թրամփն այսօր հայտարարում է, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ: Սա լավ ընթացք է»:
Վերջերս, ՌԴ ԱԳՆ խոսնակը, ԱՄՆ-ին զգուշացրել էր ՀԳՀԾ-ի իրագործման համար ցանկացած տեսակի խոչընդոտ առաջացնելու կապացությամբ: Նա նշել էր, որ ԱՄՆ-ն չպետք է խոչընդոտի ՀԳՀԾ-ի իրագործմանը:
Մարիա Զախարովան հայտարարել է, որ ավիակիր նավ և ռմբակոծիչներ գործուղելով տարածաշրջան, ԱՄՆ-ն լարվածություն է առաջացրել: Նա հավելել է. «Այս գործողություններն ուղեկցվում են Իրանի դեմ ուղղված թշնամական հայտարարություններով ու մեղադրանքներով»: