Ռուսաստանը որոշել է միանալ INSTEX մեխանիզմին
https://parstoday.ir/hy/news/world-i108109-Ռուսաստանը_որոշել_է_միանալ_instex_մեխանիզմին
Եվրամիությունում Ռուսաստանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Իրանի և Եվրամիության միջև առևտրի հատուկ մեխանիզմին՝ INSTEX-ին միանալու համար Մոսկվան բանակցություններ է անցկացնում Բրյուսելի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2019 12:21 Asia/Tehran
  • Ռուսաստանը որոշել է միանալ INSTEX մեխանիզմին

Եվրամիությունում Ռուսաստանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Իրանի և Եվրամիության միջև առևտրի հատուկ մեխանիզմին՝ INSTEX-ին միանալու համար Մոսկվան բանակցություններ է անցկացնում Բրյուսելի հետ:

Եվրամիությունում  Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիզովը հավելել է.«Ջանքեր են գործադրվում այս մեխանիզմի գործարկման ուղղությամբ»: 

2019 թվականի փետրվարին Գերմանիայի, Ֆրանսիայի ու  Բրիտանիայի կողմից Իրանի հետ վճարումների հատուկ մեխանիզմը  (INSTEX՝ «Առևտրային փոխանակումների աջակցության գործիք») վերջնականացվել ու գրանցվել է,սակայն  առ այսօր դեռևս չի գործարկվել այն: Այդ խմբի գրասենյակը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Խմբի գործադիր տնօրենն է Գերմանիան, իսկ Բրիտանիայն վերահսկող կոմիտեի նախագահն է: Չնայած երեք ամիս անցնում է INSTEX մեխանիզմի գրասենյակի ստեղծվելուց, բայց Եվրոպան շարունակում է հապաղել իր պարտավորությունների կատարման մեջ:

Նշենք, որ INSTEX մեխանիզմի իրանական ընկերությունը գրանցվել է ապրիլի 29-ին: