Պուտինն ընդգծում է միջազգային առևտրում դոլարի դերի վերանայման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i108188-Պուտինն_ընդգծում_է_միջազգային_առևտրում_դոլարի_դերի_վերանայման_անհրաժեշտությունը
ԱՄՆ-ի կողմից միջազգային առևտուրում և ֆինանսական փոխանակումներում դոլարի գերակայության հետևանքով, բազմաթիվ երկրների ջանքեր են գործադրում՝ իրավիճակը փոխելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2019 14:17 Asia/Tehran
  • Պուտինն ընդգծում է միջազգային առևտրում դոլարի դերի վերանայման անհրաժեշտությունը

ԱՄՆ-ի կողմից միջազգային առևտուրում և ֆինանսական փոխանակումներում դոլարի գերակայության հետևանքով, բազմաթիվ երկրների ջանքեր են գործադրում՝ իրավիճակը փոխելու ուղղությամբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 7-ին նշել է, որ ԱՄՆ կառավարությունը, դոլարն օգտագործում է որպես ճնշման գործիք և կոչ է արել վերանայել այդ արժույթի դերը:

Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովում Ռուսաստանի նախագահը ասել է.«ԱՄՆ փորձում է ընդլայնել իր գերիշխանությունն ամբողջ աշխարհում»: 

Ավելի վաղ, Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կառավարության կողմից դոլարի փոխանակման վրա սահմանափակումներ կիրառելու քայլը սխալ է և դա կթուլացնի դոլարի արժեքը որպես պահուստային արտաժույթ:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, հայտարարելով, որ դոլարը աստիճանաբար աշխարհում կկորցնի իր դիրքը որպես հաշվարկային արժույթ, ասել է, որ Մոսկվան սկսել է դոլարից հրաժարվելու գործընթացը:

Ռուսաստանի և Չինաստանի նախագահներն անցած չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը թուլացնելու նպատակով, առևտրում ԱՄՆ դոլարից հրաժարվելու մասին համաձայնագիր  են ստորագրել: Ըստ Չինաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի՝ երկու երկրներն ամբողջությամբ հրաժարվելու են ԱՄՆ-ի դոլարի օգտագործումից  և փոխադարձ առևտրի մեջ կիրառելու են  Ռուսաստանի ռուբլին և Չինաստանի յուանը:

Հաշվի առնելով Չինաստանի դիրքը որպես աշխարհում երկրորդ խոշորագույն տնտեսական ուժ և Ռուսաստանի դիրքը՝ որպես ԱՄՆ-ի քաղաքական և ռազմական հիմնական մրցակից , այս որոշումը շատ կարևոր է: Երկու միջազգային ուժերը կողմ են միջազգային ասպարեզում բազմակողմանիության և դեմ են ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անդրադառնալով Ռուսաստանի բազմակողմանի դերակատարությանն ասել է, որ «Միջազգային ասպարեզում  Ռուսաստանը կարևոր դերակատար է և աջակցում է ՄԱԿ-ին»:

Միացյալ Նահանգները դոլարին կախված բանկերին և միջազգային ֆինանսական համակարգն օգտագործում է որպես լծակներ՝ ուրիշներին ստիպելու ենթարկվել իր պահանջներին:

Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Թրամփի  կառավարությունը մշտապես սպառնացել է  այն ընկերություններին կամ ֆինանսական հաստատություններին ու և բանկերին, որոնք կփորձեն ֆինանսական և առևտրային հարաբերություններ ունենալ Իրանի հետ:

Միացյալ Նահանգները  դոլարային և  ֆինանսական փոխանակումների  գործիքներով փորձում է ճնշում գործադրել այլ երկրների վրա: 

ԱՄՆ-ի այս քաղաքականությունը հանգել է դոլարի կախվածության դեմ գլոբալ ալիքի առաջացման և  դոլարի փոխարեն այլընտրանքային արժույթների օգտագործման: 

Նման պայմաններում, աշխարհի տարբեր երկրներ որդեգրել են համաշխարհային առևտրում դոլարից հրաժարվելու քաղաքականություն: