Ռուսաստան. ԱՄՆ-ը պատասխանատու է ՀԳՀԾ-ի տապալման համար
https://parstoday.ir/hy/news/world-i108335-Ռուսաստան._ԱՄՆ_ը_պատասխանատու_է_ՀԳՀԾ_ի_տապալման_համար
ՄԱԳԱՏԷ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիովին պատասխանատու է ՀԳՀԾ-ի փլուզման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2019 14:55 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ-ը պատասխանատու է ՀԳՀԾ-ի տապալման համար

ՄԱԳԱՏԷ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիովին պատասխանատու է ՀԳՀԾ-ի փլուզման համար:

Միխայիլ Ուլյաանովն ասել է, որ Վաշինգտոնը Մոսկվային կոչ է արել փոխել իր դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, քանի որ  Միացյալ Նահանգները լիովին պատասխանատու է  ՀԳՀԾ-ի փլուզման համար:

Ուլյանովը կոչ է արել ԱՄՆ-ին փոխել իր դիրքորոշումը նաև Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերաբերյալ, քանի որ ՀԳՀԾ-ն ստեղծել է հնարավորություն, որպեսզի միջազգային հանրությունը վստահի  Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթին:

Ուլյանովը հավելել է, որ ԱՄՆ-ն իր կամքը և տեսակետն ուրիշ երկրներին պարտադրելու նպատակով, սպառնալիքի եւ սահմանափակման  մեթոդով, Իրանի  դեմ տնտեսական և առևտրական շրջափակումներ է սահմանել, ինչը սխալ և անարդյունավետ գործընթաց է: