Մոնաֆեղները փորձել են փակել Լոնդոնում Իրանի դեսպանության դուռը
(last modified Sun, 16 Jun 2019 14:14:46 GMT )
Հունիս 16, 2019 18:44 Asia/Tehran
  • Մոնաֆեղները փորձել են  փակել Լոնդոնում Իրանի դեսպանության դուռը

Բրիտանիայում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման մի խումբ անդամներ, փորձել են փակել Լոնդոնում Իրանի դեսպանության դուռը:

Կիրակի օրը, իր թուիթերյան էջում, Համիդ Բաիդինեժադը գրել է, որ մոնեֆեղները կանխել են Իրանի դիվանագետների մուտքը դեսպանություն:

Բրիտանիայում Իրանի դեսպանը նշել է, որ շաբաթ և կիրակի օրերն Իրանում աշխատանքային են և դեսպանության աշխատողները իրենց աշխատանքի մի մասն այդ երկու օրերում համադրում են Իրանի հետ:

Լոնդոնում ԻԻՀ դեսպանությունը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել:

1980թ. ապրիլի 30-ին, Լոնդոնում Իրանի դեսպանությունը բռնազավթվեց վեց զինված ահաբեկիչների կողմից: Այդ հարձակման ընթացքում նահատակվեցին երկու իրանցի դիվանագետներ:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը սպանել է մեծ թվով իրանցի պաշտոնատարների և անգամ հասարակ քաղաքացիների: ԱՄՆ-ն ու որոշ եվրոպական երկրներ հովանավորուն են ահաբեկչական այդ խմբավորման: