ԱՄՆ-ում պահանջում են Թրամփի իմպիչմենթը
https://parstoday.ir/hy/news/world-i108462-ԱՄՆ_ում_պահանջում_են_Թրամփի_իմպիչմենթը
ԱՄՆ-ի մոտ 130 տարբեր քաղաքների բնակիչներ, բողոքի ցույցեր անցկացնելով, պահանջել են Թրամփի դեմ իմպիչմենթի ընթացակարգ սկսել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2019 14:36 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում  պահանջում են Թրամփի իմպիչմենթը

ԱՄՆ-ի մոտ 130 տարբեր քաղաքների բնակիչներ, բողոքի ցույցեր անցկացնելով, պահանջել են Թրամփի դեմ իմպիչմենթի ընթացակարգ սկսել:

ԱՄՆ նախագահի քաղաքականությունների դեմ այդ երկրի քաղաքացիների  բողոքի  շաբաթ օրվա ակցիաները կազմակերպվել էին Թրամփի ընդդիմադիր տարբեր խմբերի կողմից:

Այդ խմբերի հայտարարության համաձայն՝ ցույցերը տեղի են ունեցել Թրամփի քայլերը քննադատելու և նրա դեմ իմպիչմենթի ընթացակարգ սկսելու նպատակով:

«Իմպիչմենտի ենթարկեք Թրամփին» վեբկայքը հայտարարել է.«Թրամփի կողմից ԱՄՆ-ն և այլ հասարակություններին չարաշահելը պահանջում է Կոնգրեսի քայլը, որը հանրապետության նախագահին մեղավոր ճանաչելու պատասխանատվություն ու լիազորություն ունի»:

Մյուս լրատվական կայքերը ևս հաղորդել  են, որ ցուցարարները երկինք են բարձրացրել «փոքրիկ Թրամփի» տեսքով հսկա փուչիկ: