Գերմանիան զենք է վաճառում Արաբիային
https://parstoday.ir/hy/news/world-i108464-Գերմանիան_զենք_է_վաճառում_Արաբիային
Գերմանիայի սպառազինության արտահանումների վերաբերյալ վերջին տվյալները ցույց են տալիս, որ այդ երկիրը 2018 թվականին մոտ 500 միլիոն դոլարի զինտեխնիկա է վաճառել Արաբիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2019 15:14 Asia/Tehran
  • Գերմանիան զենք է վաճառում Արաբիային

Գերմանիայի սպառազինության արտահանումների վերաբերյալ վերջին տվյալները ցույց են տալիս, որ այդ երկիրը 2018 թվականին մոտ 500 միլիոն դոլարի զինտեխնիկա է վաճառել Արաբիային:

Դա այն դեպքում, երբ Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո, Բեռլինը որոշ ժամանակով դադարեցրել էր զենքի արտահանումը Ռիադ:

Գերմանիան, ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան, Սաուդյան կոալիցիայի  գլխավոր զենք մատակարարողներն են:

Միջազգային կազմակերպությունները և մարդու իրավունքների կառույցները մինչ այժմ բազմիցս Գերմանիային, ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Ֆրանսիային կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Արաբիային ու ԱՄԷ-ին:

Սաուդյան ագրեսոր կոալիցիան մինչ այժմ մոտ 16 հազար եմենցի է սպանել: