ՌԴ-ն կրկին հանդես է եկել ի աջակցություն ՀԳՀԾ-ի
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն հնարավոր չէ փոխարինել և Մոսկվան լիովին հավատարիմ է միջուկային համաձայնագրին:
Կիրակի օրը, «Rositskaya Gasta» թերթին տված հարցազրույցում, Ալեքսանդր Վենեդիկտովը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն ԱԷՄԳ-ին հնարավորություն տվեց ուսումնասիրել Իրանին վերաբերող բոլոր հարցերը: Նա զգուշացրել է, որ այս հարցի շահարկումը կարող է լուրջ վնաս հասցնել գործակալության հեղինակությանը:
Վենեդիկտովը հավելել է.«ՀԳՀԾ-ն չպետք է որոշ երկրների համար վերածվի իրենց շահերի ապահովման գործիքի»:
2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու մասին և նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ:
Հակաիրանական պատժամիջոցներ կիրառելու Թրամփի որոշումը, լայնածավալ քննադատությունների արժանացավ ողջ աշխարհում: