Ադրբաջանը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ հավանական պատերազմի համար
Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկրի օդուժը պատրաստ է Հայաստանի հետ հավանական պատերազմում իրականացնել համապատասխան հրամանները:
Զաքեր Հասանովը հավելել է, որ օդուժի ռազմական ինքնաթիռները պատրաստ են Հայաստանի հետ հավանական պատերազմում թռիչքներ իրականացնելու համար: Նա հավելել է, որ բանակի ռազմական բոլոր գումարտակները պատրաստ են իրականացնել համապատասխան գործողությունները և հարվածել հեռավոր թիրախներին:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ այդ երկրի նավատորմը համալրման փուլում է, իսկ ռազմական տեխնիկայի 90 տոկոսը նոր է:
Նշելով, որ Ադրբեջանի բանական առավելություն ունի Հայաստանի բանակի նկատմամբ, Հասանովը հավելել է, որ 2016թ ապրլին ադրբեջանական ուժերը հայկական ուժերին այնպես ջախջախեցին, որ հայերը ստիպված եղան Ռուսաստանից օգնություն խնդրել՝ հրադադար հաստատելու համար:
Վերջին շաբաթների ընթացքում, ադրբեջանական իշխանությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են այն բանում, որ վերջինս փորձում է ադրբեջանական ուժերին ստիպել դիմել ռազմական գործողությունների: